ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
2008
Քանդկագործ՝ Էդուարդ Շախիկյան
ՀՀ
ազգային արժույթի դրամի հուշարձանը գտնվում է ՀՀ Կենտրոնական բանկի առջև: Տեղադրվել
է 2008 թ. նոյեմբերի 22-ին բանկի աշխատողի օրվա և Հայկական դրամի թողարկման 15-րդ տարեդարձի առթիվ:
Քանդակը բրոնզից է՝ տեղադրված բազմանկյուն հարթակի վրա բարձրացող քարե պատվանդանին:
Ներկայացնում է ազգային արժույթի խորհրդանշանը՝ երկկողմանի Դ տառը, որի հորիզոնական
ստեղնը կրկնակի է:
Հայկական
դրամը գործածության մեջ է մտել 1993 թ. նոյեմբերի 22-ին: Խորհրդանշանը գծագրել
է Կարեն Կոմենդարյանը:
Սարգսյան փողոց