ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՆԵԼՍՈՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ


1950


Պետ. ցուցիչ՝ 1.6.142

Քանդակագործ՝ Արա Սարգսյան

Ճարտարապետ՝ Գրիգոր Աղաբաբյան

Հայ օդաչու, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի (1913-1944) կիսանդրին տեղադրված է Մանկական զբոսայգում: Բրոնզաձույլ կիսանդրին տեղադրված է ուղղանկյուն հատվածքով, վարից վեր հետզհետե նեղացող, սրբատաշ բազալտե պատվանդանին (ընդհանուր բարձրությունը՝ 4,25 մ), որն իր հերթին դրված է եռաստիճան գետնախարսխի վրա: Նելսոն Ստեփանյանը պատկերված է օդաչուի համազգեստով, կուրծքը զարդարում են շքանշանները, որոնցով նա պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի (1941-1945) տարիներին: Պատվանդանի դիմային մակերեսին քանդակված են Խորհրդային Միության հերոսի երկու աստղերը, Վ. Լենինի շքանշանը, իսկ հայերենով փորագրված է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահի հրամանը՝ կրկնակի հերոս Ն. Ստեփանյանի բրոնզե արձանն իր հայրենիքում կանգնեցնելու մասին: Ստորին մասում ռուսերենով գրված է՝ НЕЛЬСОН СТЕПАНЯН. 1913-1944:
Քանդակի գեղարվեստական մշակումը ռեալիստական է, դիմանկարային, հերոսական կերպարի ընդգծված վեհությամբ: Հավերժացնում է պատերազմում զոհված անվանի հայորդու հիշատակը:


Մանկական զբոսայգի