ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
2011
Քանդակագործ՝ Գարեգին Դավթյան
Ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան
Նորվեգացի
նշանավոր բևեռախույզ, գիտնական, դիվանագետ, ականավոր հումանիստ, Նոբելյան մրցանակի
դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի կիսանդրին գտնվում է Օղակաձև զբոսայգում՝ Աբովյան և Մոսկովյան
փողոցների խաչմերուկում: Հայոց ցեղասպանության տարիներին հազարավոր հայ գաղթականներ
շնորհիվ Նանսենի ստացել են անձը հաստատող այն վկայականը, որ հետո պետք է կոչվեր «Նանսենյան
անձնագիր»։ Հայ ժողովրդի մեծ բարեկամի կիսանդրին տեղադրվել է նրա ծննդյան 150-ամյակի
տոնակատարությունների շրջանակներում։
Հուշարձանը
ներկայացված է բուռն, դինամիկ կոմպոզիցիայի տեսքով, որն ընդգծում է նրա խոր, ծավալուն
կերպարը: Պատվանդանը հիշեցնում է սառցաբեկոր, որը խորհրդանշում է Նանսենի գլխավորած
գիտարշավը դեպի հյուսիսային բևեռ:
Օղակաձև զբոսայգի, Մոսկովյան փողոց