ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ


2011


Քանդակագործ՝ Գարեգին Դավթյան

Ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան

Նորվեգացի նշանավոր բևեռախույզ, գիտնական, դիվանագետ, ականավոր հումանիստ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի կիսանդրին գտնվում է Օղակաձև զբոսայգում՝ Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում: Հայոց ցեղասպանության տարիներին հազարավոր հայ գաղթականներ շնորհիվ Նանսենի ստացել են անձը հաստատող այն վկայականը, որ հետո պետք է կոչվեր «Նանսենյան անձնագիր»։ Հայ ժողովրդի մեծ բարեկամի կիսանդրին տեղադրվել է նրա ծննդյան 150-ամյակի տոնակատարությունների շրջանակներում։

Հուշարձանը ներկայացված է բուռն, դինամիկ կոմպոզիցիայի տեսքով, որն ընդգծում է նրա խոր, ծավալուն կերպարը: Պատվանդանը հիշեցնում է սառցաբեկոր, որը խորհրդանշում է Նանսենի գլխավորած գիտարշավը դեպի հյուսիսային բևեռ:


Օղակաձև զբոսայգի, Մոսկովյան փողոց