ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ԺՅՈՒԼ ԲԱՍՏԻԵՆ-ԼԸՊԱԺԻ ԱՐՁԱՆ


1887


Քանդակագործ՝ Օգյուստ Ռոդեն

19-րդ դ. ֆրանսիացի նկարիչ, նատուրալիստական ուղղության ներկայացուցիչ Ժյուլ Բաստիենըպաժի (1848-1884) արձանը տեղադրված է Մաշտոցի, Մարշալ Բաղրամյան և Սայաթ-Նովա պողոտաների հատման հատվածում գտնվող Ֆրանսիայի հրապարակում՝ սիզամարգի մեջ: Հեղինակել է ֆրանսիացի նշանավոր քանդակագործ Օգյուստ Ռոդենը, 1887 թ.:
Արձանը կանգնեցված է եղել Ֆրանսիայի Լոթարինգիայի մարզի Դանվիլյե բնակավայրում՝ նկարչի ծննդավայրի եկեղեցու բակում: Այն Ֆրանիսայի նախագահ Նիկոլա Սարկոզին նվիրել է Հայաստանին 2011 թ. Երևան կատարած իր այցի ժամանակ, ի նշան հայ-ֆրանսիական բարեկամության և Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ։ Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2011 թ. հոկտեմբերի 7-ին:
Բաստիեն-Լըպաժի բրոնզաձույլ արձանը տեղադրված է ֆելզիտե պատվանդանի վրա: Նկարիչը պատկերված է կանգնած դիրքով, ոտքերը լայն բացած, ներկապնակը ձախ ձեռքին, վրձինը՝ աջ: Պատվանդանի դիմային երեսին հայերեն և ֆրանսերեն արձանագրված է՝
ՕԳՅՈՒՍՏ ՌՈԴԵՆ. ՆԿԱՐԻՉ ԺՅՈՒԼ ԲԱՍՏԻԵՆ-ԼԸՊԱԺ:
Պատվանդանի հետին նիստին գրված է՝ BY MUSEE RODIN, 1903:


Ֆրանսիայի հրապարակ