ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՀՈՒՇԱՐՁԱՆ ՖՐԱՆՑ ՎԵՐՖԵԼԻ
2004 թ.,
Քանդակագործ՝ Արսեն Ավետիսյան
Ավստրիացի գրող, հումանիստ, «Մուսա լեռան 40 օրը» վեպի հեղինակ Ֆրանց Վերֆելի արձանը գտնվում է Նոր Նորքի առաջին զանգվածում՝ Ֆրիտյոֆ Նանսենի անվան այգում:
Սրբատաշ,
բազալտե պատվանդանի վրա տեղադրված է սև տուֆից մեծ բեկոր, որի դիմային ճակատին պատկերված
է Վերֆելը՝ ձեռքերը դեպի վեր պարզած, կարծես կրում է 1915 թ. ցեղասպանության
ժամանակ հայ ժողովրդի ապրած տառապանքների ծանրությունը: Գլխավերևում հայկական
եկեղեցու քանդակ է: Մյուս ճակատներին քանդակված են Մեծ Եղեռնի տեսարաններ,
պայքարող ու փրկագործվող ժողովուրդ, խաչքարերի բեկորներ: Հարավային ճակատին գրողի
անունն է՝ ՖՐԱՆՑ ՎԵՐՖԵԼ / FRANS WERFEL:
Հուշարձանի
բարձրությունը 2.25 մ է, պատվանդանի չափերն են` 0.43 x 1.80 x 1.17 մ:
Հուշարձանը
երախտագիտության խոսք է Ֆրանց Վերֆելի հիշատակին:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան