ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ ՀՈՒՇԱՐՁԱՆ
2002
Քանդակագործ՝ Սերժ Մեհրաբյան
Ճարտարապետ՝ Աշոտ Սմբատյան
Հայ միջնադարյան հոգևորական, հայ եկեղեցու կողմից սրբադասված
աստվածաբան, 10-րդ դ. միստիկ բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա, հայկական վերածննդի գրականության
հիմնադիր, «Մատյան ողբերգության» անմահ պոեմի հեղինակ Գրիգոր Նարեկացու հուշարձանը
գտնվում է Սեբաստիա փողոցում՝ թաղապետարանի և Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ,
Մալաթիա պուրակում:
Տեղադրված է եռաստիճան հարթակի վրա՝ սրբատաշ
պատվանդանին: Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2002 թ. ապրիլի 19-ին:
Նարեկացին պատկերված է ոտաբոբիկ, աջ ծունկը
ծալած, թևերը լայն բացած, հայացքը երկինք հառած՝ Աստծո հետ խոսելիս: Հագին սքեմ է,
գլխին՝ վեղար, իսկ կրծքին բացված նրա «Մատյան ողբերգությունն» է՝ «Նարեկ»-ը: Հուշարձանի
ետևում տեղադրված 7 բազալտե սալերի վրա փորագրված են հատվածներ պոեմից: Քանդակը կերտված
է բրոնզից, գրանիտից և բազալտից, բարձրությունը 3.25 մ է: