ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ԳԱՅԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ


1977


Պետ. ցուցիչ՝ 1.8.13

Քանդակագործ՝ Սուրեն Նազարյան

Ճարտարապետ՝ Սարգիս Գուրզադյան

Խորհրդահայ ականավոր զորավար, լեգենդար 24-րդ «Երկաթե դիվիզիայի» հրամանատար, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի հերոս, հայկական 6-րդ կամավորական գնդի հրամանատար Գայի (Հայկ Բժշկյանց) հուշարձանը գտնվում է Նոր Նորք վարչական շրջանի առաջին զանգվածում՝ Գայի պողոտայի աջակողմում՝ Ֆրիտյոֆ Նանսենի անվան այգու դիմաց:

Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1977 թ. փետրվարի 18-ին:

Բազալտով սալարկված ընդարձակ տարածքում պատվանդանի վրա բարձրանում է բրոնզե հեծյալի մոնումենտալ քանդակը: Գայը նստած է ծառս եղող ձիու վրա՝ քամուց ծածանվող թիկնոցով, սուրը վեր պարզած, գլուխը ետ թեքած: Ամբողջ քանդակը հագեցված է դինամիզմով: Պատվանդանի հետ մասին արձանի բարձրությունը 12,5 է։

Ձիարձանի մոտ քաղաքացիական պատերազմի տեսարանների և արծվի հարթաքանդակներով ծածկված բազալտե երկար հուշապատն է, որի վրա հայերենով և ռուսերենով արձանագրված է՝ «ԼԵԳԵՆԴԱՐ ՀԵՐՈՍ, ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԶՈՐԱՎԱՐ ՀԱՅԿ ԲԺՇԿՅԱՆՑԻՆ՝ ԳԱՅԻՆ»:

Գայի հուշարձանը հայկական արվեստի պատմության մեջ քաղաքային խոշորագույն քանդակներից է: Այն առանձնանում է բարձր պրոֆեսիոնալիզմով և մասշտաբայնությամբ:


Նոր Նորքի 1-ին զանգված