ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՀՈՒՇԱՐՁԱՆ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ (ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ)


1999 թ.


Ճարտարապետ՝ Աշոտ Սմբատյան

Քանդակագործ՝ Ռաֆիկ Սարգսյան

Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայապետ, զորավար Անդրանիկի (Անդրանիկ Օզանյան) արձանը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան և Րաֆֆու փողոցների միջև գտնվող Վահան Զատիկյանի անվան զբոսայգում: Սիրված զորավարին նվիրված առաջին արձանն է Երևանում: Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1999 թ.  փետրվարի 25-ին՝ Անդրանիկի ծննդյան օրը: Բացմանը ներկայացվել է արձանի գիպսե օրինակը, որն էլ նույն թվականի աշնանը փոխարինվել է բազալտակերտ տարբերակով:

Զորավարը պատկերված է փոքր-ինչ թեք նստած, ձեռքերը ծնկներին հենած դիրքով:

Բարձրությունը 7 մ է:

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Անդրանիկի պող. 3