ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՀՈՒՇԱՐՁԱՆ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ
1996 թ.
Պետ. ցուցիչ՝ 1.6.90.5
Քանդակագործ՝ Արմեն Պողոսյան
Պատմահայր Մովսես Խորենացու (V դ.) հուշարձանը գտնվում է Ալեք Մանուկյան փողոց, 1 հասցեում՝ ԵՊՀ-ի գլխավոր մասնաշենքի առջև:
Մեծադիր քանդակը տեղադրված է ուղղանկյուն հարթակի վրա: Պատմահայրը կերտված է ժայռաբեկորին նստած, ձեռքերում բացված գիրքն է՝ իր հեղինակած նշանավոր «Հայոց պատմություն»-ը:
Կերտված է բազալտի երկու մեծածավալ կտորներից: Բարձրությունը մոտ 3 մ է:
Հուշարձանն աչքի է ընկնում վեհությամբ, ունի պատմական արժեք:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան
Ա. Մանուկյան փող.