ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԵՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ
1967
Պետ․ ցուցիչ՝ 1․6․114
«Բարեկամության
ձեռքեր» հուշարձանը Հավանայում տեղադրված Քրիստոսի արձանի ձեռքերի կրկնօրինակն է, որը
քանդակել է կուբացի հայտնի կին քանդակագործ Խիլմա Մադերան (Jilma Madera, 1915-2000) Իտալիայի Կարարա քաղաքում, 1950-ական թթ.։ 1963 թ․ Երևանն ու Կարարան քույր քաղաքներ դառնալու կապակցությամբ
հուշարձանը Երևանին է նվիրաբերել Կարարայի քաղաքապետ Ֆիլիպո Մարտինելին: Գտնվում է Օղակաձև զբոսայգում,
Տերյան, Մոսկովյան, Իսահակյան փողոցների միջև ընկած հատվածում, Երևանի մետրոպոլիտենի
«Երիտասարդական» կայարանի հարևանությամբ։
Երևանում քանդակագործ Արա
Հարությունյանի միջամտությամբ հուշարձանը ձևափոխվել է՝ Քրիստոսի ձեռքերից վերածվելով
Բարեկամության ձեռքերի։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1967 թ․։ Հուշարձանը կերտված է Կարարայի սպիտակ մարմարից և տեղադրված
է սև գրանիտով սալարկված ցածր հարթակի վրա՝ հիշատակագրությամբ ՝ «ԵՐԵՎԱՆԻՆ ԿԱՐԱՐԱՅԻՑ
1967․ CARRARA ALLA CITTA DI
EREVAN»։