ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
Տիգրան Մեծ
Քանդակագործ՝ Լ. Թոքմաջյան
Ճարտարապետ՝ Ռ. Օհանյան
Նյութ՝ Մարմար, գրանիտ
Տարեթիվ՝ 2004
Հայոց թագավոր, պետական և ռազմական գործիչ Տիգրան Մեծի (մ․թ․ա․ 95 - մ․թ․ա․ 55) տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Նա կրել է «արքայից արքա» տիտղոսը:
Տիգրան Մեծ արքայի հուշարձանը տեղադրվել է 2004 թվականին, Երևանի Նոր Նորք համայնքի Տիգրան Մեծ զբոսայգում։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2005 թվականի նոյեմբերի 18-ին։
Սա Երևանում Տիգրան Մեծի երկրորդ արձանն է։ Մյուսը գտնվում է հանրապետության նախագահի նստավայրի տարածքում, քանդակագործը կրկին Լևոն Թոքմաջյանն է։
Հուշարձանը կառուցված է վարդագույն մարմարից և գրանիտից, բարձրությունը 5 մետր է։
Նոր Նորքի 2-րդ զանգված