ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ


1950


Պետ. ցուցիչ՝ 1.6.112

Ճարտարապետ՝ Գևորգ Թամանյան

Քանդակագործ՝ Սուրեն Ստեփանյան

Հայ մեծանուն գրող, նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանի հուշարձանը գտնվում է Աբովյան փողոցի վերջնամասում՝ համանուն հրապարակում: Քանդակը կերտվել է 1947 թ., տեղադրվել՝ 1950 թ.: Այն տեղադրված է աստիճանաձև գետնախարսխի վրա բարձրացող գրանիտե քառանիստ պատվանդանին։ Հուշարձանի ընդհանուր բարձրությունը 9 մ է, բրոնզե անդրին՝ 3,65 մ:

Խաչատուր Աբովյանի կեցվածքը հանգիստ է, հայացքը՝ սևեռուն, ձեռքին՝ գիրք է: Պարզ ու զուսպ պլաստիկան կերպարին տալիս են վսեմություն և հանդիսավորություն՝ բնութագրելով նրան որպես իր ժողովրդի ճակատագրով մտահոգված մտավորական: Կատարման եղանակով մոտ է 19-րդ դ. կլասիցիզմի քանդակագործությանը:

Պատվանդանի վերին մասում տեղադրված է քանդակազարդ ծոփոր, դիմահայաց ճակատին՝ վարդյակ, հակառակ նիստին հայերենով և ռուսերենով փորագրված է հատված Աբովյանի խոսքերը.

Ո՛Չ ԵՐԿԱՐ ԱՊՐԻԼՆ ԷՐ ԻՄ ՈՒԶԱԾԸ,

Ո՛Չ ԼԱՎ ՕՐ ՔԱՇԻԼՆ՝ Ա՛Խ՝ ԻՄ ԽՆԴՐԱԾԸ։

ԻՄ ԷՆ ՔԱՇԱԾ ՇՈՒՆՉՆ ԷԼ ՄԱՀ ԷՐ ԱՉՔԻՍ,

ԵՐԲ ՉԷԻ ԿԱՐՈՒՄ ՊԵՏՔԸ ԳԱԼ ԱԶԳԻՍ։


Խ. Աբովյանի հրապարակ