ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՀՈՒՇԱՐՁԱՆ ԳԵՎՈՐԳ ՉԱՎՈՒՇԻ


2007 թ.


Պետցուցիչ՝ 1.1.18

Ճարտարապետ՝ Ժիրայր Պետրոսյան, քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան


Գտնվում է Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան, Մազմանյան և Բեկնազարյան փողոցների խաչմերուկում՝ Գևորգ Չավուշի անվան հրապարակում:

Արևմտահայ ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչ, Արաբոյի, Աղբյուր Սերոբի, Զորավար Անդրանիկի, Հրայր Դժոխքի զինակից, ֆիդայապետ Գևորգ Չաուշի (Գևորգ Ղազարյան, 1870-1907) հուշարձանն է:

Բացումը տեղի է ունեցել 2007 թ. սեպտեմբերի 29-ին:

Բազալտակերտ արձանը տեղադրված է հրապարակի կենտրոնում` բարձունքի վրա: Չաուշն ամուր կանգնած է հայրենի հողի վրա, թիկնել է ժայռին ու հայացքն ուղղել է դեպի բիբլիական Արարատ լեռը: Ժայռի ստորին դիմային մասում արձանագրված է.

ԳԵՎՈՐԳ ՉԱՈՒՇ:

Ընդհանուր բարձրությունը 12 մ է, արձանի բարձրությունը՝ 7 մ:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Բաշինջաղյան և Արզումանյան փ. խաչմերուկ