ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ


2009


Քանդակագործ՝ Տարիել Հակոբյան

Ճարտարապետ՝ Հայկ Ասատրյան

Աշխարհահռչակ հայ աստղագետ և աստղաֆիզիկոս, տիեզերածնական նոր հայեցակարգի հեղինակ, Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր և երկարամյա տնօրեն (1946–1988), ՀԽՍՀ և ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, Միջազգային աստղագիտական միության նախագահ (1961–1964), մի շարք երկրների գիտությունների ակադեմիաների օտարերկրյա անդամ, Հայաստանի ազգային հերոս (1994) Վիկտոր Համբարձումյանի (1908–1996) հուշարձանը տեղադրված է Աբովյան փողոցի վերջնամասում՝ Աբովյան և Տերյան փողոցների միջև գտնվող Ուսանողական պուրակում, Երևանի աստղադիտարանի շենքի (1926, ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան) հարևանությամբ։ Կանգնեցվել է բոլշևիկ հեղափոխական, Հայաստանի կոմունիստական երիտասարդական միու­թյան հիմնադիր Ղուկաս Ղուկասյանի՝ 1990-ական թթ. տեղահանված արձանի (1934, քանդակագործ՝ Սուրեն Ստեփանյան) տեղում:

Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2009 թ. դեկտեմբերի 15-ին՝ Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Արձանը բրոնզաձույլ է, ունի 3,20 մ բարձրություն։ Գալակտիկան խորհրդանշող ճառագայթաձև մշակված պատվանդանի վրա փորագրված են 10-րդ դ. հայ մեծ մտածող, աստվածաբան, բանաստեղծ, փիլիսոփա, Հայաստանյայց Առաքելական եկեղեցու սրբերից  Գրիգոր Նարեկացու հետևյալ տողերը «ԱՆՄԱՏՉԵԼԻ ՀԵՌԱՎՈՐ ԵՎ ԱՆԸՆԴՄԻՋԵԼԻ ՄԵՐ­ՁԱ­ՎՈՐ»։


Ուսանողական պուրակ