ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՀՈՒՇԱՐՁԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇՅԱՆՑԻ
2012 թ․
Քանդակագործ՝ Տիգրան Արզումանյան
Ճարտարապետ՝ Լևոն Ղալումյան
Թիֆլիսահայ մեծանուն բարերար, նավթարդյունաբերող, Թիֆլիսի առևտրական բանկի գլխավոր բաժնետեր, Մանթաշյանց առևտրական բաժնետիրական տան և Մանթաշյան առևտրական դպրոցի հիմնադիր, Կովկասի հայոց բարեգործական ընկերության ցկյանս պատվո նախագահ, արվեստի ու գիտության հովանավոր, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի ասպետի շքանշանակիր (պարգևատրվել է Փարիզի Սբ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցու կառուցումը ֆինանսավորելու համար) Ալեքսանդր Հովհաննեսի Մանթաշյանցի (Մանթաշով, 1842-1911) հուշարձանը տեղադրվել է Աբովյան փողոցում, Սբ Կաթողիկե և Սբ Աննա եկեղեցիների հարևանությամբ:
Հեղինակներն են՝ քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Տիգրան Արզումանյանը և ՀՀ վաստակավոր ճարտարապետ Լևոն Ղալումյանը, հովանավոր՝ Հովիկ Հովակիմյան։
Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2012 թ. ապրիլի 18-ին։ Բացմանը ներկա են եղել Ալ. Մանթաշովի թոռը և ծոռը՝ Ալեքսանդր և Միքայել Մանթաշյանները:
Հուշարձանը բրոնզաձույլ է, ունի 3 մ բարձրություն։ Շրջանաձև
պատվանդանի չափերն են. բարձրությունը` 0.47 մ, տրամագիծը` 2.30 մ:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան