ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՀՈՒՇԱՐՁԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ


1957 թ.


Պետցուցիչ՝ 1.6.95.5

Ճարտարապետներ՝ Գրիգոր Աղաբաբյան, Ֆենիքս Դարբինյան

Քանդակագործներ՝ Արա Սարգսյան, Ղուկաս Չուբարյան

Հայ նշանավոր երգահան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Սպենդիարյանի (1871-1928) հուշարձանը գտնվում է նույնանուն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի գլխավոր մուտքից աջ, Ազատության հրապարակում: Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1957 թ. նոյեմբերի 17-ին:

Հուշարձանի հորինվածքի ոճը և ընդհանուր չափերը համապատասխանում են նրա հետ միաժամանակ տեղադրված Հովհաննես Թումանյանի հուշարձանի ոճին ու չափերին:

Բրոնզե արձանը կանգնեցված է վարդագույն գրանիտե, աստիճանավոր պատվանդանին: Սպենդիարյանը պատկերված է բազկաթոռին նստած, պարտիտուրն ընթերցելիս:

Ընդհանուր բարձրությունը՝ 8,50 մ է: 

2008 թ., Ազատության հրապարակի վերակառուցման աշխատանքերի (ստորգետնյա ավտոկայանատեղիի շինարարության) պատ­ճառով հուշարձանը ժամանա­կա­վորապես հանվել է իր տեղից։ Վերստին տեղադրվել է 2010 թ. մայիսին: Արձանի վերանորոգման աշխատանքներն իրականացրել է «Ռենկո» իտալական ընկերությունը:

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Ազատության հրապարակ