ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ


1957


Պետ. ցուցիչ՝ 1.6.95.3
Ճարտարապետ՝ Գրիգոր Աղաբաբյան
Քանդակագործ՝ Արա Սարգսյան

Ամենայն Հայոց բանաստեղծ, արձակագիր, հասարակական-ազգային գործիչ  Հովհաննես Թումանյանի (1869-1923) հուշարձանը գտնվում է Ազատության հրապարակում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր մուտքից ձախ։ Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1957 թ. նոյեմբերի 17-ին։ Արձանը տեղադրված է աստիճանավոր, ուղղանկյուն պատվանդանի վրա։ Թումանյանը պատկերված է նստած դիրքով, վերարկուն ուսերին, գիրքը ծնկներին։ Մշակումը ռեալիստական է, դասական ոճին համապատասխան։ Արձանը պատրաստված է բրոնզից, պատվանդանը՝ Բջնու վարդագույն մարմարից: Բարձրությունը պատվանդանի հետ 8,55 մ։ Ընդհանուր չափերն են՝ 855 x 440 x 580 սմ։


Ազատության հրապարակ