ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Բուն Բարեկենդան
Երևանի Կենտրոն վարչական շրջանը սիրով հրավիրում է փոքրիկներին և նրանց ծնողներին՝ միասին նշելու Բարեկենդանը, մասնակցելու տոնական ուրախ խաղերին, շուրջպարերին, դիտելու լարախաղացի զվարճալի ելույթը և համտեսելու բարեկենդանյան գաթա և հալվա:
Տոնական ուրախ հավաքույթը տեղի կունենա փետրվարի 9-ին՝ ժամը 15.00-ին «Երևան իմ սեր» հիմնադրամի բակում:
Մուտքը ցանկալի է ազգային կերպարների դիմակներով:
Հասցե` Իսրայելյան 3
Երևան քաղաք