ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Card image cap

ՏՈՆԱԿԱՆ ՀԻԹԵՐ


Տոնական տրամադրություն, սիրված հիթեր և երաժշտությամբ լի անմոռանալի երեկո։
Պատրաստվե՛ք տարվա ամենավառ ու ջերմ համերգներից մեկին, որտեղ կհնչեն բոլորիս սիրելի երգերը՝ նոր շնչով, տոնական հնչողությամբ ու անկրկնելի կատարումներով։
Հայկական փոփ երաժշտության սիրված արտիստներն ու Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը կմիավորվեն մեկ բեմում՝ պարգևելու տոնական էներգիայով, գեղեցիկ երաժշտությամբ և անակնկալներով լի երեկո։
Մենակատարներ՝
Արամ MP3,Մաշա Մնջոյան, Արմեն Խորոզյան, Քրիստինե Մանգասարյան, Նաիրա Մանուչարյան, Տիգրան Քախվեջյան
Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Երվանդ Երզնկյան
Նշե՛ք տոները երաժշտության ռիթմով, երգե՛ք ձեր սիրելի հիթերն ու ստեղծե՛ք նոր հիշողություններ։
ՏՈՆԱԿԱՆ ՀԻԹԵՐ՝ երեկո, որտեղ տոնն ու երաժշտությունը միավորվում են։

Դեկտեմբեր 17
Հնգ | 19:30