ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԻ ՆՎԱԳԱԿՑՈՒԹՅԱՄԲ «THE KID» ՖԻԼՄԻ ՑՈՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՉԱՐԼԻ ՉԱՊԼԻՆԻ «THE KID» («ՓՈՔՐԻԿԸ») ՖԻԼՄԸ՝
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՑՈՒՑԱԴՐՎԻ ՆՎԱԳԱԽՄԲԻ ԿԵՆԴԱՆԻ ՆՎԱԳԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Նոյեմբերի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կցուցադրվի աշխարհահռչակ Չարլի Չապլինի «The Kid» («Փոքրիկը») լեգենդար ֆիլմը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կենդանի սիմֆոնիկ կատարմամբ։
Նախագիծն իրականացվում է Չարլի Չապլինի պաշտոնական ներկայացուցիչ՝ Roy Export S.A.S. (The Chaplin Office) ընկերության հետ համագործակցությամբ` հայ հանդիսատեսին հնարավորություն ընձեռելով վայելելու համր կինոյի անմահ գլուխգործոցն այս բացառիկ ձևաչափով։
Միացե՛ք մեզ վայելելու համր կինոյի անմահ գլուխգործոցն ու վերապրելու կինոյի ոսկե դարաշրջանի հմայքը։
Մաշտոցի 46