ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Card image cap

ԵՐԵՎԱՆՅԱՆ 18-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ


Նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին 🇦🇲
Նոյեմբերի 6-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա փառատոնի հերթական բացառիկ համերգը՝ համաշխարհային դասական երաժշտության երկու մեծ անունների մասնակցությամբ։
🎤 Աննա Ագլատովա՝ սոպրանո
🎼 Այվըր Բոլթըն՝ դիրիժոր
🎻 Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ
Ծրագրում՝
✨ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի կոնցերտային արիաներ սոպրանոյի և նվագախմբի համար՝ «Bella mia fiamma», «Ch’io mi scordi di te» և այլ ստեղծագործություններ։
✨ Յոզեֆ Հայդնի «Առավոտ», «Կեսօր» և «Երեկո» սիմֆոնիաները՝ երաժշտական օրվա երեք տարբեր տրամադրությունների և բնապատկերների արտահայտիչ պատկերումը։
Աննա Ագլատովայի փայլուն ձայնը, Այվըր Բոլթընի նրբաճաշակ ղեկավարումն ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարումը կստեղծեն երաժշտական մի երեկո, որը կպարգևի խոր զգացողություններ և անմոռանալի տպավորություններ։ ✨

Նոյեմբեր 06
Ուրբ | 19:00