ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Card image cap

ԳՐԻԳՈՐԻ ՍՈԿՈԼՈՎ | Մենահամերգ


Աշխարհի մեծագույն դաշնակահարներից մեկը՝ Գրիգորի Սոկոլովը, առաջին անգամ հանդես կգա Երևանում՝ Երևանյան 18-րդ միջազգային երաժշտական փառատոնի փակման համերգին։
Սոկոլովի յուրաքանչյուր համերգ բացառիկ իրադարձություն է դասական երաժշտության աշխարհում։ Իր խորքային մեկնաբանություններով, անզուգական վարպետությամբ և բեմական բացառիկ ներկայությամբ նա վաղուց դարձել է համաշխարհային կատարողական արվեստի լեգենդ։
Այս եզակի մենահամերգը բացառիկ հնարավորություն է հայ հանդիսատեսի համար՝ վայելելու մեր ժամանակների ամենանշանավոր դաշնակահարներից մեկի կենդանի կատարումը։

Նոյեմբեր 14
Շբթ | 19:00