ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Card image cap

DJ MEETS ORCHESTRA


Հոկտեմբերի 23-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կրկին կհանդիպեն երկու տարբեր երաժշտական աշխարհներ՝ ֆիլհարմոնիկ նվագախմբի կենդանի հնչողությունն ու էլեկտրոնային երաժշտության էներգիան։
Նախագիծը վերադառնում է արդեն երրորդ անգամ՝ նախորդ համերգների նկատմամբ հանդիսատեսի մեծ հետաքրքրության և պահանջարկի շնորհիվ։ Այս անգամ ևս բեմում կլինեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և DΞRHOVΛ-ն՝ live electronics ձևաչափով։
Երեկոն կղեկավարի դիրիժոր Յարոսլավ Բիչկովը։
DJ Meets Orchestra-ն ոչ դասական համերգ է իր ավանդական ընկալմամբ, ոչ էլ պարզապես DJ set։ Սա երկու երաժշտական աշխարհների հանդիպում է, որտեղ նվագախմբի մասշտաբային հնչողությունը միաձուլվում է էլեկտրոնային ռիթմերին՝ ստեղծելով ժամանակակից և ամբողջական երաժշտական փորձառություն։
🎧 DΞRHOVΛ — Live Electronics
🎼 Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ
🎶 Դիրիժոր՝ Յարոսլավ Բիչկով

Երևան քաղաք

Հոկտեմբեր 23
Ուրբ | 19:00