ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
IWAY-ի Ամանորյա Բարեգործական Տոնավաճառ
Երևանում կանանց միջազգային միավորումը (IWAY) սիրով հրավիրում է մասնակցելու «Ամանորն ամբողջ աշխարհում» խորագրով Ամանորյա բարեգործական տոնավաճառին, որտեղ կարող եք գտնել յուրահատուկ զարդեր, տոնական զարդարանքներ, ձեռագործ իրեր, վայելել քաղցրավենիք և հիանալ տարբեր ազգերի երաժշտական և պարային կատարումներով։
Տոնավաճառի հասույթն ամբողջությամբ ուղղվում է IWAY-ի բարեգործական ծրագրերի իրականացմանը։
Արդեն 13 տարի շարունակ այս զվարճանքի և գնումների ամենամյա բազմամշակութային բացառիկ միջոցառումը միավորում է դիվանագիտական ներկայացուցչությունների, հասարակական գործիչների, սփյուռքի ներկայացուցիչների, գործարարների և կազմակերպությունների, ովքեր իրենց մասնակցությամբ օգնում են իրականացնել հեռավոր և սահմանամերձ համայնքների երեխաների ամանորյա երազանքները։
2012 թվականից ի վեր հաջողությամբ անցկացված տոնավաճառների շնորհիվ IWAY-ն իրականացրել է ավելի քան 30 ծրագրեր, որոնք նշանակալի փոփոխություններ են բերել Հայաստանի սահմանամերձ համայնքների կանանց և երեխաների կյանքում։
Միացե՛ք մեր միջոցառմանը՝ միասին ստեղծելու տոնական և անմոռանալի Ամանոր բոլորի համար։
Երևան քաղաք