ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Digitec 2025
Այս տարվա Դիջիթեքը հոբելյանական է։ Անցկացվելու է արդեն 20-րդ անգամ և խոստանում է գերազանցել բոլոր նախորդ ռեկորդները։
15,000մ² նորարարություն
300+ մասնակից ընկերություն
100+ խոսնակ՝ հայրենական և միջազգային ՏՏ առաջնորդներ
40 000+ այցելու։
Տարվա շեշտադրումները՝ արհեստական բանականություն, ներդրումներ սթարթափներում, վենչուրային կապիտալ (VC), առաջանցիկ աճ (startup growth)։
20-րդ հոբելյանը խոստանում է միջոցառումների, իրադարձությունների, համաշխարհային IT առաջնորդների, միջազգային լրատվամիջոցների և հյուրերի աննախադեպ խտություն։
Դիջիթեքում հետաքրքիր է լինելու բոլորին՝ սկսած առաջին դասարանցիներից վերջացրած VC-ներով, հրեշտակ-ներդրողներով և «Յունիքորնների» հիմնադիրներով։
Դիջիթեքը ոչ միայն տեխնոլոգիական հայության ամանորն է, ոչ միայն Հայաստանի ամենամարդաշատ միջոցառումը, այլև համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա մեր երկրի տեղն էլ ավելի ընդգծելու ամենագործուն միջոցը։
Երևան քաղաք