ԲԼՈԳ

Card image cap

Ճանապարհորդություն COVID-19-ի ժամանակ


«Զվարթնոց» միջազգային օդանավակայան


«Զվարթնոց»-ը Երևանի և Հայաստանի գլխավոր օդանավակայանն է:

Ինչպե՞ս ճամփորդել դեպի Հայաստան համավարակի պայմաններում:

Ինչպե՞ս «Զվարթնոց» օդանավակայանից հասնել մինչև Երևանի կենտրոն:


Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև ճանապարհորդելուց առաջ COVID-19 թեստավորվելու համար գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19» ծրագիրը, որը թույլ է տալիս քաղաքացուն ունենալ COVID-19 թեստի արդյունքները բջջային հավելվածում՝ QR կոդի տեսքով: Սահմանը հատելիս պետք է QR ծածկագիրը ցույց տալ լիազորված աշխատակցին, որն իրավունք ունի պահանջելու PCR թեստի արդյունքները` համաձայն ազգային կանոնակարգերի:

Քաղաքացիների կողմից իրականացվելիք քայլերն են՝

1. Ներբեռնել բջջային հավելվածը IOS կամ Android համակարգերում։

2. Անձնագրով մոտենալ ծրագրում ընդգրկված ՊՇՌ թեստավորում իրականացնող լաբորատորիա (ընդգրկված լաբորատորիաների ցանկը հասանելի է հավելվածում, իսկ լաբորատորիաների՝ ծրագրին միանալու ընթացակարգը նկարագրված է ներքևում) և տրամադրել անհրաժեշտ տվյալները։ 

3. Ստորագրել լաբորատորիայի կողմից տրամադրված համաձայնագիրը և սքանավորել համաձայնագրում առկա QR կոդը։

4. Հանձնել Covid-19 թեստ։

5. Սպասել թեստի արդյունքին, որը անմիջապես կարտացոլվի հավելվածում, երբ  լաբորատորիան համակարգ մուտքագրի պատասխանի վերաբերյալ տեղեկատվությունը։ Դրական պատասխանի դեպքում QR կոդը ստանում է կարմիր գունավորում, բացասականի դեպքում՝ կանաչ։

6. Թեստի բասցասական պատասխանի պարագայում մեկնելուց առաջ հավաստիանալ, որ հավելվածում առկա է թեստի արդյունքի վերաբերյալ տեղեկատվությունը և թռիչքի ժամը չի անցնում թեստի նմուշառման ժամից հաշված 72 ժամը։ 

7. Սահմանը հատելիս ներկայացնել բջջային հավելվածի QR կոդը։




17/08/2021

Ուշադրություն ‼

📌Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի «ՀՀ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանի հավելված 22-ի 9-րդ կետի 8-րդ ենթակետը, ըստ որի՝ «Օդանավով փոխադրման ընդունված ուղեբեռները ենթարկվում են փակ տիպի ուլտրամանուշակագույն (ռեցիրկուլյատոր) ճառագայթիչով ախտահանման»:

26 April 2021