ԲԼՈԳ
ԻՄ ՍՐՏԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ, ԻՄ ԸՆՏԱՆԻՔՆ Է
Սիրելի՛ համաքաղաքացիներ, կենտրոնաբնակներ, սիրով հրավիրում ենք մայիսի 15-ին`ժամը 13:00-15:00, Ձեր ընտանիքի հետ միասին ներկա գտնվելու ընտանիքի միջազգային օրվան նվիրված «Իմ սրտի կենտրոնում, իմ ընտանիքն է» խորագրով միջոցառմանը, լուսանկարվել «photo booth»–ի տաղավարում և տեղում ստանալ Ձեր ընտանեկան լուսանակարը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ցանկության դեպքում կարող եք նկարվել նաև ֆոտոստենդի ֆոնին և խորհրդանշական տոհմածառին փակցնել Ձեր ընտանեկան արխիվից լուսանկար:
Միջոցառմանը միացած ընտանիքներին սպասվում է անակնկալ:
Մանրամասների համար կարող եք զանգահարել Երևանի Կենտրոն վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժին 011518459 հեռախոսահամարով:
Հասցեն՝ Տերյան 44 (Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վաչական շենքի դիմաց)։
Հարգանքով՝
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ
12 May 2023