ԲԼՈԳ

Card image cap

Երևանում կայացել է «Բարի գալուստ Սանկտ Պետերբուրգ» ռոուդ-շոուն (roadshow),


Ապրիլի 18-ին Երևանում կայացավ «Բարի գալուստ Սանկտ Պետերբուրգ» ռոուդ-շոուն, որը կազմակերպել էին Սանկտ Պետերբուրգի զբոսաշրջության զարգացման կոմիտեն և քաղաքային տուրիստական ​​տեղեկատվական բյուրոն՝ Սանկտ Պետերբուրգի ներկայացուցիչների հետ։


Կազմակերպիչների խոսքով, այս միջոցառումը Սանկտ Պետերբուրգի շնորհանդեսների գարնանային շարքը  թեմատիկ շարունակությունն էր Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։

Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության ոլորտի ավելի քան 70 ներկայացուցիչներ,  լրատվամիջոցներ, այդ թվում Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչությունը, ովքեր ծանոթացան Ռուսաստանի և ԱՊՀ երկրների «Մշակութային մայրաքաղաքի» զբոսաշրջային նոր արտադրանքներին։ 

Միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետարանի զբոսաշրջության վարչության պետ Սեդա Աղբալյանն ընդգծեց.  «Սանկտ Պետերբուրգն արդեն 25 տարի Երևանի քույր քաղաքն է։ Մեր քաղաքները կապված են ամենօրյա մի քանի թռիչքներով։ Այս ամենը նախադրյալներ է ստեղծում ամենաջերմ համագործակցության համար։ Հայաստանից ժամանած զբոսաշրջիկների ուշադրությունը աշխարհի ամենահետաքրքիր ու մշակութային քաղաքներից մեկի՝ Սանկտ Պետերբուրգի նկատմամբ միշտ մեծ է եղել։ Կարծում եմ, որ նման նախաձեռնությունները կնպաստեն այցելությունների աճին»։

Նշենք, որ 2021 թվականին ստորագրվել է Գործողությունների ծրագիր՝ Սանկտ Պետերբուրգի կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային ոլորտներում 2021-2025 թվականների համագործակցության համար։

27 April 2023