ԲԼՈԳ
Էրեբունի-Երևան 2807
Սիրահարվելու քաղաք
Երևանն այս տարի նշում է հիմնադրման 2807-ամյակը՝ շքեղ միջոցառումներով ու տոնական տրամադրությամբ։ Տոնը նշվում է «Էրեբունի - Երևան 2807․ Սիրահարվելու քաղաք» խորագրով` շեշտելով այն սերը, ջերմությունն ու պատմությունը, որ քաղաքը փոխանցում է իր բնակիչներին և հյուրերին։
Տոնի շրջանակում կանցկացվեն մի շարք փառատոներ, երաժշտական միջոցառումներ և տոնական համերգներ։
🎉 ՓԱՌԱՏՈՆԵՐ
- «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոն 🎈
📅 Հոկտեմբերի 10
📍 Էրեբունի պատմահնագիտական թանգարանի տարածք - Գարեջրի փառատոն 🍻
📅 Հոկտեմբերի 11
📍 Դիանա Աբգարի անվան պուրակ
🕕 18:00–23:00 - Գինու փառատոն 🍷
📅 Հոկտեմբերի 12
📍 Հյուսիսային պողոտա
🕛 12:00–23:00
🎶 ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՐԵՎԱՆ՝ ՈՂՋ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ
📅 Հոկտեմբերի 12-ին Երևանը կվերածվի մեծ բացօթյա բեմի։ Քաղաքի տարբեր հատվածներում կանցկացվեն համերգներ՝ տարբեր երաժշտական ժանրերով։
- 🎷 Ջազային մեղեդիներ
📍 Գաֆէսճյան քանդակների պարտեզ (Կասկադ)
🕛 12:00–21:00
- 🎤 Էստրադային համերգ
📍 Շառլ Ազնավուրի հրապարակ
🕐 13:00–17:00 - 🎸 Ռոք համերգ
📍 Դիանա Աբգարի անվան պուրակ
🕐 13:00–22:00 - 🎻 Դասական համերգ
📍 Ազատության հրապարակ
🕔 17:00–20:30
🎆 Եզրափակիչ համերգ՝ Թաթա Սիմոնյանի մասնակցությամբ
📍 Հանրապետության հրապարակ
🕘 21:00
Տոնական օրը կամփոփվի Հանրապետության հրապարակում։ Երեկոյան 21:00-ին այստեղ կկայանա եզրափակիչ համերգը, որի ընթացքում ելույթ կունենա սիրված երգիչ Թաթա Սիմոնյանը։ Համերգը կեզրափակվի շքեղ հրավառությամբ։ 🎇