ԲԼՈԳ

Կանանց միամսյակ. գարնան զարթոնք
Կանանց նվիրված տոները, որոնք նշվում են գարնանը, կյանքի, սիրո, գեղեցկության ու ստեղծագործության շարունակականության խորհուրդն ունեն։ Այս խորհուրդը Հայաստանում վերածվել է մի ամբողջ ամիս ձգվող տոնակատարության, որը լցված է սիրով, նվիրումով ու երախտագիտությամբ։
Միամսյակի սկիզբն ազդարարվում է մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրը՝ նվիրված նրանց իրավունքներին, ձեռքբերումներին ու հասարակության մեջ ունեցած կարևոր դերակատարությանը։ Սակայն, եթե աշխարհում այս օրը հիմնականում ընդգծում է կանանց իրավունքներն ու հասարակական դերը, ապա Հայաստանում այն ձեռք է բերել ավելի ջերմ ու ընտանեկան երանգ՝ դառնալով սիրո և հարգանքի արտահայտման յուրօրինակ առիթ։
Այս գեղեցիկ տոնական շրջափուլն իր ավարտին է հասնում ապրիլի 7-ին, երբ հայ ժողովուրդը նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման օրը։ Այդ օրը Հայ Առաքելական եկեղեցին հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր՝ արժևորելով մոր կերպարը և կանանց առաքելությունը որպես կյանք պարգևողների։
Երևանում կանանց նվիրված միամսյակը նշվում է գարնանային ջերմ ու տոնական մթնոլորտում։ Կազմակերպվում են մշակութային ու ժամանցային միջոցառումներ՝ համերգներ, ցուցահանդեսներ, փառատոներ, որտեղ վերարժևորվում է կնոջ դերը ընտանիքում, հասարակությունում, մշակույթում ու երկրի զարգացման գործում։
Տոնական այս օրերը ավելի հիշարժան դարձրեք՝ մասնակցելով Երևանում կազմակերպվող գարնանային տրամադրությամբ լցված միջոցառումներին։
🎶 Երաժշտության սիրահարների համար՝
🖼️ Արվեստի և նորաձևության սիրահարների համար՝
💐 Այլ միջոցառումներ՝
Հետևեք քաղաքի իրադարձություններին և բաց մի թողեք տոնը վայելելու առիթը։