ԲԼՈԳ

Երևանի բարձրակարգ սթեյքն ու սթեյքասերները․ պատմում է «Սմոքինգ Շեֆ» սթեյքհաուսը
«Կյանքը շատ կարճ է վատ սթեյք ընտրելու համար», - ասում են իրական սթեյքասերները՝ ըմպելով մեկ գավաթ նրբահամ գինի։
Արդեն 6 տարի Երևանի բնակիչներն ու հյուրերն ընտրում են քաղաքի բարձրակարգ և որակյալ սթեյքը «Սմոքինգ Շեֆ»-ում։ Պրեմիում դասի անգուսից մինչև ճապոնական Վագյու ցեղատեսակի տավարի միս, յուրահատուկ մշակմամբ և հնեցմամբ տեղական միս․ «Սմոքինգ Շեֆ»-ի պրոֆեսիոնալ խոհարարների հարուստ փորձառությունը սթեյքի արվեստը վերածել է կատարելության։ Կատարելություն, որ տպավորեց անգամ աշխարհահռչակ դերասան և ռեժիսոր Քևին Սփեյսիին, երբ նա վայելում էր ամառային իր անմոռանալի օրը «Սմոքինգ Շեֆ»-ում։
Երեմյան ընկերությունների խումբն իր այս կոնցեպտով Երևանում հիմք դրեց որակյալ սթեյքի մշակույթին և ավանդույթներին։Այսօր ռեստորանի շեֆ-խոհարար Վարագ Ավագյանը պատմում է լավագույն սթեյքի մերօրյա ընկալումների մասին։
Մենք այն ենք, ինչ ուտում ենք
Լավագույն սթեյքի հիմքը բարձրակարգ միսն է։ Աշխարհում մարդիկ ավելի ու ավելի մեծ ուշադրություն են դարձնում մսի որակին՝ այն համարելով առողջ կյանքի անբաժան մասը։ Նրանք գնահատում են սպիտակուցներով հարուստ, ցածր յուղայնությամբ և քիչ կալորիականությամբ սթեյքերը՝ ներառելով դրանք իրենց բալանսավորված սննդակարգում։ Այսօր սթեյքը դարձել է ոչ միայն վայելքի, այլև առողջ սննդի բաղկացուցիչ։
Հենց այդ կատարյալ համադրության համար «Սմոքինգ Շեֆ»-ում մեկ անգամ հյուրընկալվողներն այն ընտրում են նորից՝ որպես լավագույն սթեյքի իրենց վստահելի ընկեր։ Անգամ սթեյքի հայրենիքներից՝ Արգենտինայից, Բրազիլիայից, ԱՄՆ-ից և Ճապոնիայից ժամանած հյուրերը կիսում են իրենց գոհունակությունը՝ «Սմոքինգ Շեֆ»-ում համտեսած սթեյքը համարելով իրենց հայաստանյան ճամփորդության լավագույն համերից մեկը։
Սթեյքը միայն մսի մասին չէ․ «Սմոքինգ Շեֆ»-ում այն պատմություն է ճաշակի մասին
Մեր օրերում սթեյքն այլևս պարզապես համեմունքների և խորովածի մասին չէ։ Այն թելադրում է անմիջական մթնոլորտ, որում մարդիկ զգում են պարզ բաղադրիչների, խորը համերի և խոհարարի վարպետության միահյուսումը։ «Սմոքինգ Շեֆ»-ում այդ ջերմ, ընտանեկան ու ընկերական միջավայրը սթեյք վայելելու ընթացքը դարձնում է արժեքավոր հիշողություն։
Սթեյքը ունի սթեյքասերի հետ խոսելու իր լեզուն։ «Սմոքինգ Շեֆ»-ում ամեն օր մեծագույն հաճույքով կարելի է ականատես լինել քաղաքի լավագույն սթեյքի և սթեյքասերների այս ներդաշնակ զրույցին։
Սթեյքի ամեն վայրկյանը երջանիկ կյանքի մասին է
«Սմոքինգ Շեֆ»-ում պատրաստված սթեյքը կարող է փրկել նույնիսկ ամենաչստացված օրը։ Պատահական չէ, որ սննդի քննադատները սթեյքը համարում են ուտեստ-տոնակատարություն։ Սա այն պահն է, երբ դու հարազատ միջավայրում ես և ընտրել ես այն, ինչ ցանկանում է քո քիմքը, գիտակցությունը և զգայարանները։ Հանգստության զգացողություն, երբ փնտրել ու վերջապես գտել ես։ Երևի այս ամենի արդյունքում է ստեղծվել հայտնի ասույթը, թե սթեյք չսիրող մարդը նա է, ով չի ապրել։
Ներդաշնակության արվեստը․ սթեյք և գինի
Սթեյքի և գինու համադրությունն ավելին է, քան պարզապես խոհարարական ավանդույթ. դա նուրբ արվեստ է, որը հավասարակշռում է մսի խորը, հյութեղ համերը գինու բարդության և խորության հետ:
Երբ գինին պակասում է, ներդաշնակությունը խախտվում է, քանի որ գինու և սթեյքի համադրությունը հավերժական երկխոսության է նման։ Այս համադրությունը պատմում է հավասարակշռության մասին. երկու ուժ, որոնք սնվելու պարզ ընթացքը դարձնում են արտասովոր:
Ահա այդ արտասովորության հետևից են գալիս «Սմոքինգ Շեֆ»-ի հյուրերը, որովհետև Երևանի ամենահայտնի սթեյքհաուսում համադրվում են բարձրակարգ մսով ամենահյութեղ սթեյքները և բարձրաճաշակ գինիները։
«Մի գավաթ միս, մի կտոր գինի»․ Սարյան 19 հասցեում ստեղծվում են հայաստանյան սթեյքի լավագույն ավանդույթները, որոնք դառնում են այցեքարտ ու պատմություն Երևանի համար։