ԲԼՈԳ
Parks for dogs in Yerevan
2024 թվականին Երևանում կառուցվել են չորս նոր շների այգի
Շների համար նախատեսված այգիները հատուկ տարածքներ են, որտեղ շները կարող են ազատ խաղալ, վազել և սոցիալական շփում ունենալ՝ միաժամանակ ապահովելով անվտանգություն և հարմարավետություն թե՛ շներին, թե՛ նրանց տերերին:Նմանատիպ այգիներ Երևանում սկսվել են կառուցվել Երևանի քաղաքապետարանի կողմից: Երևանի Կոմիտասի, Դավիթ Անհաղթի, Մինաս Ավետիսյանի, ինչպես նաև Քանաքեռ ՀԷԿ զբոսայգիներում կենդանիներին հատկացված տարածքները կահավորվել են մեծ և փոքր շների համար նախատեսված խաղասարքերով, ապահովվել է ջուր և ստվեր: Մայրաքաղաքում այս պահին շների 7 զբոսայգի կա: Այդ ուղղությամբ շինարարություն է ընթանում նաև Նոր Նորք և Էրեբունի վարչական շրջաններում:
1. Կենտրոն վարչական շրջան - Օղակաձև բուլվար, 6-րդ հատված
2. Արաբկիր վարչական շրջան, Քանաքեռ հիդրոէլեկտրակայանի պուրակ
3. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Մինաս Ավետիսյանի անվան զբոսայգի, Դավիթ Անհաղթի անվան զբոսայգի
4.Շենգավիթ վարչական շրջան,Կոմիտասի անվան այգի
5. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Սիրո և հավատի այգի
6. Նոր Նորք վարչական շրջան, Նանսենի անվան այգու վերջնամասում