ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Card image cap

DogFest 2024


Փառատոնի նպատակն է հասարակության տեղեկացվածության ապահովումը՝ կենդանիների, այդ թվում, բարեկեցության կազմակերպությունների, ծառայողական շների և կենդանիների փրկարար կազմակերպությունների մասին:
Կազմակերպությունը հովանավորելու է Երևանում անցկացվող ամենամյա Շների փառատոնը, որը կնպաստի հասարակական կազմակերպությունների կողմից հասարակության հետաքրքրության և պատասխանատվության բարձրացմանը՝ կենդանիներին պաշտպանելու և պահպանելու համար:
Փառատոնի ժամանակ կտրամադրվեն ցուցահանդեսային տարածքներ այն կազմակերպությունների և անհատների համար, որոնք զբաղվում են շների վարժեցմամբ, պահպանությամբ և սպասարկմամբ (խնամք, բժշկական սպասարկում):
Փառատոնը կներառի նաև շների մրցույթներ, ինչպես նաև տարբեր զրույցների և սեմինարների միջոցով մասնակիցներին կներկայացվի շների տարբեր ցեղատեսակներին բնորոշ վարքագծերն ու առանձնահատկությունները:

Վայրը՝ Impact Hub Yerevan, Մելիք Ադամյան փողոց

Երևան քաղաք