ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆ ԲԱԼԵՏ ՖԵՍՏ
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Թումանյանի անվան զբոսայգում բացօթյա ձևաչափով իրականացվում է ԵՐԵՎԱՆԻ ԲԱԼԵՏ ՖԵՍՏ մշակութային միջոցառումը։ Փառատոնը դարձել է ավանդական և ամենամյա նախաձեռնություն՝ համախմբելով բալետային արվեստի միջազգային ճանաչում ունեցող վարպետների և նոր անունների։
Փառատոնի շրջանակում բեմ են բարձրացել Մոսկվայի Բոլշոյ թատրոնի, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի, Թբիլիսիի Զ. Պալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնի, ինչպես նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները։
Մի քանի օր շարունակ փառատոնը հյուրընկալում է տասնյակ հազարավոր արվեստասերների, ովքեր բաց երկնքի տակ վայելում են բարձրարվեստ բալետային ներկայացումներ՝ ստեղծելով յուրահատուկ մշակութային մթնոլորտ Երևանի սրտում։
Ամսաթիվ: 02–06 հունիս 2026
Հալաբյան փող.