ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Երևանի կանայք. ժամանակի դիմագծեր
«Երևանի կանայք. ժամանակի դիմագծեր» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը Երևանի պատմության թանգարանի նախաձեռնությունն է՝ նվիրված կանանց տոների մեկամսյակին։ Այն նպատակ ունի արժևորելու երևանցի կնոջ դերը քաղաքի պատմության, մշակույթի, կրթական ու հասարակական կյանքի ձևավորման և զարգացման գործընթացում՝ ներկայացնելով նրա կերպարը ժամանակի մեջ։
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ
Արգիշտի փող. 1/1
+37410 568 185