ԲԼՈԳ
Երևան Սիթի Տուր. զգա Երևանի ջերմությունը
Յուրաքանչյուր տարի էքսկուրսիոն այս ծրագրից ավելի քան 10 000 ուղևոր է օգտվում:
Երևան Սիթի Տուրի ճանաչողական երթուղիները մեկնարկում են ժամը 11:00, 15:00 և 18:00՝ Ֆրանսիայի հրապարակից, իսկ երեկոյան Երևանով զբոսանքի մեկնարկը՝ 21:00-ին է՝ Հանրապետության հրապարակից: Զբոսաշրջային ավտոբուսներն ապահովված են ձայնա-էքսկուրսիոն բազմալեզու համակարգով, երթուղուց օգտվողներին անվճար տրամադրվում են ականջակալներ ու տեղեկատվական ուղեցույցներ: Տոմսերը՝ 1500-ից 5000 դրամ են, այն կարելի է ձեռք բերել հենց ավտոբուսներից:
Երևանյան երկհարկանիները շուտով կգործեն աշխարհի 150 քաղաքներում ներդրված Hop On Hop Off սկզբունքով. այն զբոսաշրջիկին հնարավորություն է տալիս իջնել շրջագայության ցանկացած կանգառում՝ տեսարժան վայրեր այցելելու համար, այնուհետև վերադառնալ ու շարունակել ուղևորությունը:
Յուրաքանչյուր տարի էքսկուրսիոն այս ծրագրից ավելի քան 10 000 ուղևոր է օգտվում: Երևանի զբոսաշրջային ոլորտը զարգացնելու և հարմարավետ ու հյուրընկալ միջավայր ձևավորելու նպատակով քաղաքային իշխանությունը տարբեր նոր նախագծեր է դիտարկում: