ԲԼՈԳ

Card image cap

Երևանի «Մեռյալ ծովը»


Աղի լիճն ինքնակառավարվող հանրային տարածք է՝ երևանյան ենթամշակույթի կարևոր մասը:


Երևանում, Գաջեգործների 1/2 հասցեում կա մի գողտրիկ, շատերի աչքից հեռու բնական հրաշք՝ Աղի լիճ: Նրա մասին դեռևս մի 10 տարի առաջ շատ քչերը գիտեին, առավել քիչ մարդ էլ այցելում էր: Բայց վերջերս այս տեղը բացահայտեցին քաղաքի տուրիստները: Հիմա այստեղ գալիս են ոչ միայն ապաքինվելու, այլև ուղղակի երևանյան տապից գոնե որևէ կերպ փախչելու համար:
Աղի լճում կան 11 աղային տարրեր, որոնք բուժում են հոդացավեր, աղային կուտակումներ և մի շարք այլ լուրջ հիվանդություններ:
Ջրում աղի քանակը մոտ 10 անգամ գերազանցում է օվկիանոսում առկա աղի քանակին: Առանց որևէ ջանք գործադրելու ջրի վրա կարելի է հանգիստ պառկել: Տարածքում լճից բացի ոչինչ չկա, թերևս միայն կիսակառույց հանդերձարան: Սակայն մարդկանց դա չի խանգարում գալ Երևանի միակ հանրային լողափ: Այստեղ կան չգրված, բայց խստորեն պահպանվող օրենքներ՝ չաղմկել, չցատկել ջրի մեջ, բարձր երաժշտություն չմիացնել, պահպանել ջրվեժի հերթը: Այո, Աղի լճից դուրս գալուց հետո մարդիկ ցայվում են կողքում՝ անտառի մեջ գործող ջրվեժի սառնագույն ջրերով:
Աղի լիճն ինքնակառավարվող հանրային տարածք է, ուր ակամայից դառնում ես երևանյան ենթամշակույթի կրողը:

09 August 2023