ԲԼՈԳ

Card image cap

Yerevan Fashion Week


Հայաստանի առաջին Նորաձեւության Շաբաթը կանցկացվի 2023 թվականի հուլիսի 1-ից 6-ը Երեւանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում (Մաշտոցի 7ա)։ Ավելի քան 20 տաղանդավոր հայ դիզայներներ կցուցադրեն իրենց ոճային եւ ժամանակակից հավաքածուներըՀավաքածուների բազմազանությունն ու ինքնատիպությունը անկասկած կոգեշնչի և կհիացնի հանդիսատեսինՄիջոցառումը չափազանց հագեցած է՝ Fashion Scout Armenia երիտասարդ տաղանդների հեղինակավոր մրցույթից մինչեւ ոլորտի ճանաչված ներկայացուցիչների ցուցադրություններըև սա դեռ ամենը չէ։ Ցուցադրություններից բացիայս մեկ շաբաթը կներառի մի շարք այլ գրավիչ իրադարձություններՆերկաները հնարավորություն կունենան տեսնել ավելի քան 60 հայկական բրենդերի արտադրանքը մի վայրումմասնակցել պանելային քննարկումների եւ ցուցահանդեսներիՆորաձեւության սիրահարները հնարավորություն կունենան շփվելու իրենց սիրելի դիզայներներիմիջազգային հյուրերիայդ թվում՝ նորաձեւության մամուլիփորձագետներիգնորդների եւ ազդեցիկ մարդկանց հետ:

Երեւանի Նորաձեւության Շաբաթվա առաջնահերթ նպատակն է ցուցադրել հայկական նորաձեւության ոլորտըկիրառելով ժամանակակից չափանիշներ եւ տեխնոլոգիաներԱմբողջ մարքեթինգային արշավը իրականացվել է արհեստական բանականության օգնությամբ՝ միախառնելով ավանդական հմտությունները ժամանակակից եւ նորարարական տեխնոլոգիաների հետԱյս ամենին հավելյալդիզայներները՝ անցնելով նորաձեւության պայմանական սահմաններըկներկայացնեն ունիսեքս եւ սեզոնային չեզոք հավաքածուներ։

Նորաձեւության եւ դիզայնի պալատը նպատակ ունի Երեւանի Նորաձեւության Շաբաթը դարձնել ամենամյա՝ հնարավորինս զարգացնելով հայկական նորաձեւությունը եւ ճանաչելի դարձնելով այն համաշխարհային հարթակներում։ Այս իրադարձությունը հիանալի հնարավորություն կտա հայ դիզայներներին ցուցադրել իրենց ստեղծագործություններըիսկ նորաձեւության սիրահարներին՝ սուզվել նորաձեւության հրաշալի աշխարհ եւ բացահայտել վերջին թրենդները եւ ժամանակակից զարգացումները։

Այս միջոցառումը հայկական մշակույթի եւ ստեղծարարության տոն էԵզակի միջոցառումների հագեցած ծրագրով այն խոստանում է հիշարժան դառնալ:

Միջոցառմանը կհետևեն ավելի քան 20 հեղինակավոր միջազգային մամուլի ներկայացուցիչներ՝  Vogue Italy, Wear UK, ELLE Italy, Marie Claire Arabia, Lemile Germany, FAULT Magazine, L'Officiel Italy, Fucking Young, BURO, Jamalouki Magazine, Madame Figaro, White Milano եւ շատ ուրիշներ:

30 June 2023