ԲԼՈԳ

Card image cap

ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՆՇՈՒՄ Է ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 50-ԱՄՅԱԿԸ


2022 թվականին լրանում է Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադրման 50-ամյակը:


 

Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը 1972թ. հիմնադրվել է Հենրիկ Իգիթյանի կողմից` ժամանակի հայ լավագույն նկարիչների աջակցությամբ: Որպես ժամանակակից արվեստի մասնագիտացված թանգարան` այն առաջինն էր ոչ միայն նախկին Խորհրդային Միության, այլև ողջ սոցիալիստական հանրապետությունների տարածքում:

Արվեստասեր հանրությունը և մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկները հնարավորություն ունեն հենց Երևանի սրտում՝ Հանրապետության հրապարակում Կառավարական N2 տան հասցեում (նախկին ԱԳ նախարարության շենք) մասնակցել հոբելյանական միջոցառումներին, որը ներառում է 20-րդ դարի ժամանակակից նկարիչների յուրօրինակ թանգարանային հավաքածու (ժամանակակից արվեստ, գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա):

Այս տարի լրանում է Ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադիր, արվեստաբան Հենրիկ Իգիթյանի 90-ամյակը, որի կապակցությամբ ս/թ հունիսի 17-ից  մինչև օգոստոսի 17-ը (երկու ամիս տևողությամբ) կգործի բացառիկ ցուցահանդես՝ ընդգրկելով 150 հեղինակի 300-ից ավելի աշխատանքներ: Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն թանգարանի ստեղծման պատմությունն ու գործունեությունը, հեղինակներին նվիրված տարբեր ժամանակներում նկարահանված ֆիլմեր և տարաբնույթ մշակութային  միջոցառումներ ու ծրագրեր:

Ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի յուրաքանչյուր օր, բացի երկուշաբթիից, աշխատանքային ժամերը՝ 11:00-18:00:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010 53 55 67, 010 53 53 59:

08 June 2022