ԲԼՈԳ

Card image cap

Արձակուրդներ երեխաների հետ Երևանում. ո՞ւր գնալ և ինչո՞վ զբաղվել


Վստահ պլանավորեք ձեր հանգիստը երեխաների հետ Երևանում. այն անպայման հետաքրքիր կանցնի:


Երևանի մթնոլորտը պարզապես հրավիրում է զբոսնել գողտրիկ փողոցներով, այցելել տարբեր սրճարաններ և փորձել ինչ-որ մի նոր համեղ ուտեստ ու աղանդեր: Երեխաների հետ Երևանում անպայման պետք է այցելել «Պոնչիկանոց» խանութ-սրճարանը՝ հիմնադրված տեղական «Գրանդ Քենդի» ընկերության կողմից, դրանք կգտնեք քաղաքի տարբեր մասերում, իսկ ամենաամեծ և առաջին սրահը կենտրնում է՝ Մաշտոցի պողոտայի վերջնամասում՝ Մատենադարանի հարևանությամբ։ Այստեղ փոքրիկ այցելուները կկարողանան ուտել տարատեսակ քաղցրավենիք, իսկ մեծահասակները ուրախ կլինեն հիշել խորհրդային տարիների փքաբլիթների համը:


ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ

Երեխաների հետ Երևանում հանգստանալիս՝ խորհուրդ ենք տալիս այցելել կենդանաբանական այգի։ Այստեղ դուք կտեսնեք կենդանական աշխարհի ավելի քան երեք հարյուր տեսակների ներկայացուցիչների։


ԶՎԱՐՃԱՆՔՆԵՐԻ ԱՅԳԻ

Խորհուրդ ենք տալիս օրերից մեկը հատկացնել Երևանի զվարճանքի պուրակներից մեկն այցելելուն։ Փոքրիկները, անշուշտ, կվայելեն գունեղ կարուսելները, իսկ երիտասարդները կգնահատեն տարբեր խաղահրապարակներն ու գլխապտույտ ատրակցիոնները: Քաղաքում 2 դիտանիվ կա՝ մեկը վերջերս բացված Երևան այգում, մյուսը՝ Հաղթանակի զբոսայգու տարածքում։


ՋՐԱՅԻՆ ԺԱՄԱՆՑ

Երևանում երեխաներին կուրախացնի այցելությունը ջրաշխարհ, քաղաքում գործում է 2 ջրաշխարհ՝ ամառային և , ինչպես ասում են, «փակ»:


ԵՐԵՎԱՆԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Իսկ եթե ձեր ընտանիքն ինչ-որ անսովոր բան է ուզում, ապա ժամանակն է գնալ Երևանի մանկական երկաթուղի։ Այն գործում է հին երկաթուղային կայարանի տարածքում, ինչն ինքնին հետաքրքիր է։ Ինչպես Խորհրդային Միության բոլոր պիոներական երկաթուղիները, այնպես էլ երևանյանն աշխատում էր երեխաների մասնակցությամբ և մեծահասակների հսկողության ներքո։ Նպատակը երեխաների մոտ հետաքրքրություն առաջացնելն էր երկաթուղային աշխատողի մասնագիտության նկատմամբ: Այժմ տարածքը գործում է որպես հանգստի գոտի, իսկ լավ պահպանված կայարանի շենքը և մի քանի հին շարժակազմերը, որոնք ներկված են վառ գույներով, հիանալի վայր են լուսանկարվելու համար։ Գնացքներից մեկն այսօր էլ աշխատում է, տաք եղանակին կարելի է երթևեկել Հրազդանի կիրճի երկայնքով։ Այգին ունի նաև բազմաթիվ այլ տեսարժան և ժամանցի վայրեր:


"YEREVAN CITY TOUR"

«Երևան Սիթի Տուր»-ի՝ մայրաքաղաքի տեսարժան վայրերով շրջագայությունը բաց երկհարկանի ավտոբուսով ապահովում է ֆանտաստիկ տրամադրություն ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի համար և թույլ է տալիս յուրովի վայելել Երևանի հմայքը:


ԵՐԵՎԱՆ ZIPLINE

Պատանիների հետ, ովքեր սիրում են արագություն և սուր զգացողություններ, Երևանյան  զիպլայնը իդեալական ժամանցի վայր է: Ատրակցիոնը համապատասխանում է անվտանգության բոլոր պահանջներին: Ուղիների երկարությունը 650մ և 870մ է: A կետից B կետ հասնելու համար պահանջվում է 1 րոպեից մի փոքր ավելի: Նման արկածը ոչ մեկին անտարբեր չի թողնի։ Զիփլայն թռիչքը տեղի է ունենում Հրազդանի կիրճի վրայով, և վերևից բացվում են Երևանի անմոռանալի տեսարաններ։


ՍՔԵՅԹ ՊԱՐԿ

Եթե ​​ձեր երեխաները սիրում են սքեյթբորդ, ինքնագնաց կամ հեծանիվ վարել, ապա Երևանի սքեյթ այգին հիանալի վայր է ժամանացի համար:


ՍԱՀԱԴԱՇՏ

Սառցե սահադաշտերը սպորտային համալիրներում գործում են ամբողջ տարին, իսկ ձմռան ցուրտ ամիսներին կարող եք այցելել բացօթյա սահադաշտեր Երևանի կենտրոնում՝ Կարապի լիճ, կամ առասպելական «Երազ» ձմեռային այգում: Չմուշկների վարձույթնն ու մուտքը թանկ չեն:


ԳՆՈՒՄՆԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵ՞Տ

Ցանկանու՞մ եք գնումներ կատարել և միևնույն ժամանակ ձեր երեխայի օրը դարձնել զվարճալի: Սա կարելի է անել Երևանի առևտրի կենտրոններում։ Երևանում կան մի քանի խոշոր առևտրի կենտրոններ՝ Dalma Garden Mall, Yerevan Mall, Rio Mall, Rossia Mall, Mega Mall։ Այս առևտրի կենտրոններից յուրաքանչյուրում առկա է մանկական ժամանցի գոտի՝ ապահով և մատչելի: Բազմաթիվ ատրակցիոնները, լաբիրինթոսները, տարբեր խաղային մեքենաները, կարուսելները, տեսախաղերը, բատուտները երբեք թույլ չեն տա ձեր երեխային ձանձրանալ:


ՄՇԱԿՈՒՅԹ

Դե, զվարճանքներն զվարճանքներով, բայց չմոռանանք մշակութային հանգստի մասին: Հատկապես խորհուրդ ենք տալիս այցելել Ալ. Սպենդիարյանի անվան Ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոն և վայելել հրաշալի ներկայացումներ։ Միջոցառումների ցանկին կարող եք ծանոթանալ հղումով։



Այլ զբաղմունքներին կարելի ծանոթանալ այս հղումով:

14 January 2022