ԲԼՈԳ

Թանգարանների Միջազգային Օր 2025: «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում»
Թանգարանների Միջազգային Օրվա (IMD) նպատակն է բարձրացնել տեղեկացվածությունը այն մասին, որ «Թանգարանները կարևոր միջոց են մշակութային փոխանակման, մշակույթների հարստացման և ժողովուրդների միջև փոխըմբռնման, համագործակցության և խաղաղության զարգացման համար»: Այն կազմակերպվում է յուրաքանչյուր տարի մայիսի 18-ին: Աշխարհի տարբեր ծայրերում ավելի ու ավելի շատ թանգարաններ մասնակցում են Միջազգային Թանգարանների Օրվան: Նախորդ տարի 37,000-ից ավելի թանգարաններ մասնակցեցին այս միջոցառմանը 158 երկրներում և տարածաշրջաններում:
Թանգարանների Միջազգային Օր 2025: «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում»
Այս տարվա Թանգարանների Միջազգային Օրվա թեման՝ «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում», կարևորում է թանգարանների դերը՝ որպես կարևոր կապող օղակներ նորարարությունների և մշակութային ինքնության պահապանության միջև:
Թանգարանները պարզապես ցուցասրահներ չեն, դրանք ակտիվորեն մասնակցում են կայուն համայնքների ձևավորմանը: Այս տարվա թեման համապատասխան է Կայուն Զարգացման երեք Նպատակների(SDGs):
- SDG 8: Թանգարանները աջակցում են տեղական տնտեսություններին՝ ստեղծելով աշխատանքի հնարավորություններ և առաջարկելով կրթական ծրագրեր, որոնք հզորացնում են համայնքները:
- SDG 9: Ընդունելով տեխնոլոգիական զարգացումները՝ թանգարանները խթանում են նորարարությունը և ընդլայնում դրանց կիրառելիությունը:
SDG 11: Թանգարանները նպաստում են քաղաքների կայուն զարգացմանը՝ գործելով որպես մշակութային կենտրոններ, որոնք խթանում են ներառականությունը, հանդուրժողականությունը և ժառանգության պահպանությունը:
👉 Հետևելով հղմանը՝ կարող եք ծանոթանալ Երևանի Թանգարանների Գիշեր 2025-ի ծրագրին։