HISTORICAL BUILDINGS

Card image cap

BUILDING OF THE REPUBLICAN PARTY OF ARMENIA


Mid-1890s – Early 1910s


State index: 1.6.190
Architect: Boris Mehrabyan

Formerly: HAMBARDZUM SOGHOMONYAN BRANDY FACTORY

The building is located on Melik-Adamyan Street.

Yerevan entrepreneur Hambardzum Soghomonyan was from the well-known Tiflis-Armenian Soghomonyan family, which had founded a wine and vodka factory in Tiflis in 1853. Hambardzum Soghomonyan established his cognac factory in the mid-1890s. The factory produced cognac, wine, vodka, liqueurs, and fruit preserves, and in terms of production volume was second only to the factories of Nikolai Shustov and Davit Sarajyan.

As production expanded, a building was commissioned in the early 1910s on Doktorskaya Street (now Tumanyan Street) by the factory owner.

According to 1915 records, it was a building faced with black polished tuff, containing a cognac factory, offices, cellars, and a cooper’s workshop. The one- and two-story structures were grouped around an inner courtyard.

After the Sovietization of Armenia, the building was nationalized. For decades, it functioned as a printing house.

By decision of the Government of the Republic of Armenia, the building was relocated and reconstructed on Melik-Adamyan Street. Since 2001, it has housed the central office of the Republican Party of Armenia. After relocation, a third floor was added.

The building is a distinctive example of industrial architecture from the late 19th and early 20th centuries.


2 Melik-Adamyan Str.

OTHER PLACES

Card image cap
Պետ. ցուցիչ` 1.6.178.4.3 Ճարտարապետ՝ Բորիս Մեհրաբյան Նախկինում՝ ԱՕԿՍ-Ի ՇԵՆՔ Գտնվում է Աբովյան փողոցում: Երևանում մշտապես գործող մասնավոր վիրաբուժարանի ղեկավար բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանը 1915 թ. հողատարածքը ձեռք է բերել Հուսեին բեկ Միրզաբեկովից։ Երկհարկ շենքը կառուցված է տուֆից և ծածկված է թիթեղյա տանիքով։ Գլխավոր մասնաշենքում տեղակայված էր 2 բնակարան։ Բակի կողմից առկա էին նկուղ և 9 սենյակ՝ յուրաքանչյուր հարկում։ Շենքը հիշատակվել է նաև որպես զինվորական հիվանդանոց։ Մինչև 1923 թ. շենքի առաջին հարկում գործել է Երևանի առաջին մասնավոր վիրաբուժական հիվանդանոցը՝ 10 մահճակալով։ Գործել են երկու բաժանմունք՝ վիրաբուժական և ակնաբուժական։ Երկրորդ հարկում բնակվել է բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանը։ 1923 թ. շենքը պետականացվել է։ Այնուհետև 1923–1944 թթ. այստեղ տեղակայվել է Հայաստանում առաջին Տրոպիկական ինստիտուտը, որը հայտնի էր նաև որպես «Մալարիայի հիվանդանոց»։ 1944 թվականից շենքում գործել է Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունը (ԱՕԿՍ)։ 1960-ականներին այստեղ տեղակայվել է նաև Հայկական ԽՍՀ Արտաքին գործերի նախարարության գրասենյակը։ 1950-ական թվականներին շենքի հետնամասում կառուցվել է կցակառույց։ 1990 թ. ԱՕԿՍ-ի շենքը վերանորոգվել է, իսկ 2001 թ.՝ սեփականաշնորհվել։ 2011 թ. կցակառույցը օտարվել է, և 2012 թ. քանդվել՝ դրա տեղում կառուցվել է «Իբիս Երևան» հյուրանոցը։ 1996 թվականից շենքի մի մասում գործել է «Թիֆլիս» սրճարանը։ Շենքը երկհարկ է՝ նկուղով և ունի հատակագծային բարդ կառուցվածք՝ պայմանավորված տեղադրությամբ։ Հիմնական մասնաշենքը փոքր-ինչ ներս է ընկած (ճակատի ընդհանուր երկարությունը փողոցի ուղղությամբ 26 մ է, լայնությունը՝ առանց պատշգամբների՝ 18 մ)։ Սրան հատում են երկու կողաթևերը (ռիզոլիտները)։ Աջ կողաթևում, շենքի լայնական առանցքով, տեղադրված են նախասրահը և սանդղավանդակը։ Առաջինը ներքևի հարկում կապված է լայնական միջանցքի հետ, որը միացնում է սենյակների երկու շարքը։ Վերին հարկում սենյակների շարքը ուղղված է դեպի հարավ-արևելք (փողոց), սենյակների մակերեսներն են՝ 53 քմ և 38,7 քմ, առաստաղի բարձրությունը՝ 4,6 մ։ Դեպի հարավ-արևելք են ուղղված նաև երեք կոնսոլային պատշգամբները։ Սենյակների երկրորդ շարքը ուղղված է դեպի հյուսիս-արևմուտք (ներքին բակային տարածություն)։ Սենյակները ունեն ուղղանկյուն հատակագիծ և կապվում են բակի կողմի պատշգամբների հետ։ Հիմնական ծավալին կից, անկանոն անկյան տակ՝ նրբանցքի ուղղությամբ, կառուցված են օժանդակ սենյակներ։ Շենքի դռների և պատուհանների բացվածքների ճարտարապետական-գեղարվեստական մշակումը յուրօրինակ է։ Հարկերի բացվածքները ձևավորված են ուղղանկյուն և պայտաձև կամարների համադրությամբ։ Կողմերում դրանք ընդգծված են հոնիական սյուներով, իսկ բարավորները՝ փականաքարերով և գնդիկավոր զարդաքանդակներով։ Ճակատների գեղարվեստական հարդարանքն են կազմում ծեփապատ, ցանցկեն քարե զարդաքանդակներով պանելները, միջհարկային գոտու կրկնվող հյուսքը և այլ դեկորատիվ տարրեր։ Կառուցվածքային համակարգում օգտագործված են տուֆից միդիս շարվածքով կրող պատեր։ Փողոցի կողմի ճակատները շարված են երևանյան սրբատաշ սև տուֆից։ Ծածկերը հարթ են՝ փայտե հեծաններով։ Տանիքը բազմաթեք է՝ երկու գմբեթային տարրերով։ Պատշգամբները քարից են, բակայինները՝ փայտից։ Նախասրահի հատակը խճանկարային է։