ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԵՎ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՍՐԱՀՆԵՐ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը ազգային ինքնության ճարտարապետական խորհրդանիշ է: 1930-1947
Շենքը նախագծվել է 1926-1936 թթ. որպես Ժողովրդական
տուն (ճարտարապետ ՝ Ալեքսանդր Թամանյան): Հանդիսավոր հիմնարկեքը տեղի է ունեցել
1930 թ. նոյեմբերի 28-ին:
Երկդահլիճ թատերական շենքին Ալեքսանդր Թամանյանը
տվել է ինքնատիպ և արտահայտիչ մարմնավորում: Ի սկզբանե այն նախագծվել է տրանսֆորմացվող
ձմեռային (հարավային) և ամառային (հյուսիսային) դահլիճների տեսքով, որոնցից յուրաքանչյուրն
ուներ իր բեմը, պարտերն ու ամֆիթատրոնը: Անհրաժեշտության դեպքում, նախապես հեռացնելով
միջնորմը, այս երկու բեմերը և դահլիճները պիտի միավորվեին` կազմելով 3000 հանդիսականի
համար նախատեսված օվալաձև սրահ մեկ ընդհանուր բեմով: Ցավոք, տեխնիկական խնդիրների,
ինչպես նաև՝ 1936 թ. Թամանյանի մահվան պատճառով
երկու դահլիճների հնարավոր միացման նախագիծը չի իրականացվել:
Թատրոնի շենքի նախագիծը 1937 թ. Փարիզի համաշխահային
ցուցահանդեսում արժանացել է Ոսկե մեդալի (Grand prix):
Շենքի շինարարությունը իրականացվել է երկու փուլով: 1939 թ. ավարտվել է ձմեռային թատրոնի
համար նախատեսված մասը, որտեղ 1940 թ. սկսել է գործել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան
օպերայի և բալետի թատրոնը: 1953 թ. ավարտվել է նախագծով նախատեսված ամառային թատրոնը,
որի կառուցման ընթացքում շենքի այդ մասը վերափոխվել է Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճի
(ճարտարապետ՝ Գևորգ Թամանյան): 1979-ից կրում է Արամ Խաչատրյանի անունը (այժմ՝ «Արամ
Խաչատրյան» համերգասրահ):
1978-1980 թթ. շենքի օպերայի և բալետի թատրոնի
հատվածը, իսկ 1981-1983 թթ.՝ Համերգային մեծ դահլիճի հատվածը, հիմնովին վերանորոգվել
են (ճարտարապետներ՝ Գևորգ, Հուլիոս, Գայանե Թամանյաններ): Վերակառուցումից հետո օպերայի
և բալետի թատրոնի դահլիճն ունի 1200 նստատեղ, համերգային դահլիճը՝ 1400 նստատեղ:
Օպերայի և բալետի թատրոնի և համերգային դահլիճի
շենքը յուրահատուկ է միասնական և հաստատուն ծավալով, մոնումենտալ և գեղեցիկ ձևերով,
ներդաշնակ համաչափություններով: Շենքի նշանակությունը հայ խորհրդային ճարտարապետության
համար շատ կարևոր է՝ ազգային ճարտարապետության լավագույն ավանդույթները և կենսունակ
ձևերն այստեղ կիրառված են այնպես, որ ստացել են նոր որակ և այժմեական հնչեղություն:
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Դիմակահանդես
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ
+37433 533 391
Շբթ 18:00
Անուշ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ
+37433 533 391
Հնգ 19:00