ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ՀՈՒՇԱՐՁԱՆ ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ
1974 թ.
Պետ. ցուցիչ՝ 1.7.6
Քանդակագործ՝ Թորգոմ Չորեքչյան
1915 թ. Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած արևմտահայ տաղանդավոր բանաստեղծ Դանիել Վարուժանի (Չպուգքարյան) կիսանդրին գտնվում է Սեբաստիայի փողոց, 19 հասցեում՝ բանաստեղծի անունը կրող N 89 հիմնական դպրոցի բակում: Քանդակվել է 1972 թ., տեղադրվել՝ 1974 թ.: Հեղինակն է քանդակագործ Թորգոմ Չորեքչյանը:
Բրոնզե կիսանդրի է՝ կանգնեցված բազալտե բարձր պատվանդանին: Վարուժանը պատկերված է կիսաթեք դիրքով, բաճկոնով ու փողկապով: Դիմագծերը ռեալիստական են, ընդգծված են կերպարի ուժն ու ազնվությունը: Պատվանդանի դիմային մակերեսին փորագրված է բանաստեղծի ինքնագիրը և կիսանդրու ստեղծման տարեթիվը.
ԴԱՆԻԷԼ ՎԱՐՈՒԺԱՆ
ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ ԹՈՐԳՈՄ ՉՈՐԵՔՉՅԱՆ, 1972:
Կիսանդրու բարձրությունը 1.25 մ է:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան