ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ԲԱՐՁՐԱՔԱՆԴԱԿՆԵՐ «ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ»


1981 թ.


Պետցուցիչ՝ 1.11.1

Քանդակագործ՝ Արտաշես Հովսեփյան

Գտնվում են Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի շենքում՝ Սևանի փողոց, 13 հասցեում:

«Սասունցի Դավիթ» կայարանը գտնվում է Երևանի Էրեբունի համայնքում: Կրում է հայկական «Սասնա ծռեր» դյուցազներգության հերոսներից Սասունցի Դավթի անունը։ Բացվել է 1981 թ. մարտի 7-ին: Ունի ելք Սասունցի Դավթի հրապարակ և երկաթուղային կայարան։ Կառամատույցը բացօթյա է։ Կայարանի ճարտարապետներն են Բաղդասար Արզումանյանը, Սերգեյ Ներսիսյանը և Ռաֆայել Իսրայելյանը, կոնստրուկտորն է Գերասիմ Գևորգյանը։ Բարձրաքանդակների հեղինակն է ՝ քանդակագործ Արտաշես Հովսեփյանը։

Բարձրաքանդակները գտնվում են կայարանի ստորգետնյա ճեմասրահում՝ կառամատույցից շարժասանդուղք տանող ճանապարհին: Կատարված են ազգային դյուցազնավեպի թեմաներով՝ «Մեծ Մհերն առյուծի հետ», «Մանուկ Դավիթ և Քուռկիկ Ջալալի», «Դավիթը՝ հովիվ», «Փոքր Մհեր»: Կան նաև խոյամարտի տեսարան, արծվաքանդակներ և այլն:

Բարձրաքանդակները կատարված են տուֆի վրա: Ուշադրություն են գրավում հորինվածքային միասնական, դեկորատիվ-ռիթմիկ պարզ դասավորությամբ և մոնումենտալ-ոճավոր ձևերով:

 

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Սևանի փող. 13