ԿԻՆՈԹԱՏՐՈՆՆԵՐ

Card image cap

«Մոսկվա» կինոթատրոն


«Մոսկվա» կինոթատրոնը բացվել է 1936 թվականին հայկական առաջին հնչյունային ֆիլմի՝ Պեպոյի ցուցադրումով։ 


Կինոթատրոնի շենքի փոխարեն մի ժամանակ Պողոս-Պետրոս եկեղեցին էր: 1930-ական թթ. եկեղեցին քանդվեց: Պողոս-Պետրոսի տեղում բարձրացավ Երևանի կինոթատրոնի շենքը, որը հետո կոչվեց «Մոսկվա» անունով: Շենքի ճակատը զարդարված է հայտնի խորհրդային ֆիլմերի թեմաներով կատարված խորաքանդակներով՝ «Չապաև», «Պեպո», «Դավիթ Բեկ», «Սայաթ-Նովա», ինչպես նաև «Պար» և «Բեմ» խորհրդանշական քանդակներով:

Կինոթատրոնը ունի չորս դահլիճ՝«Կարմիր» դահլիճ՝ 491 նստատեղ, «Կապույտ» դահլիճ՝ 350 նստատեղ, «Կարմիր փոքր դահլիճ՝»  49 նստատեղ, «Կապույտ փոքր դահլիճ»՝  35 նստատեղ: Դահլիճները հագեցած են ժամանակակից տեխնիկական սարքավորումներով:

Ֆիլմերի ցուցադրություններին զուգահեռ «Մոսկվա» կինոթատրոնում կազակերպվում են զանազան միջոցառումներ և կինոփառատոններ: 


Ամբողջ տարվա ընթացքում կինոթատրոնում իրականացվում եմ բազմաբնույթ փառատոններ՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն, «Բրիտանական ֆիլմերի փառատոն», «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոն, «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի փառատոն, «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոն և այլն: 

Համագործակցելով ՀՀ-ում գտնվող տարբեր երկրների դեսպանությունների հետ թատրոնում մշտապես կազմակերպվում են ճապոնական, չինական, հնդկական, ֆրանսիական, իտալական, գերմանական, ռուսական, հունական ֆիլմերի կինոշաբաթներ: Կինոցուցադրություններին զուգահեռ կինոթատրոնի սպասասրահում իրականացվում են տարաբնույթ ցուցահանդեսներ:



Աբովյան փող. 18
+37410 521 210