ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
«Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահ
Էդուարդ Իսաբեկյանը բազմաժանր նկարիչ է : Նա համարվում է թեմատիկ-կոմպոզիցիոն ժանրի հիմնադիրը
Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահի հիմքը դրվել է 2004 թվականին, բացումը կատարվել է 2013 թվականին։ Էդուարդ Իսաբեկյանի որդին՝ Արամ Իսաբեկյանը, Երևան քաղաքին է նվիրաբերել Էդուարդ Իսաբեկյանի մշտական ցուցադրությանը ներկայացված գունանկարչական հայտնի կտավներից 28-ը։ Բացման օրվանից ցուցասրահի գործունեությունը ղեկավարում է Իրինա Իսաբեկյանը։
Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահն ակտիվ մասնակցում է Երևանի մշակութային կյանքին։ Ցուցասրահում կազմակերպվում են միջոցառումներ, դասախոսություններ, հանդիպումներ, որոնք միտված են բացահայտելու Էդուարդ Իսաբեկյանին որպես նկարիչ, մանկավարժ, գրող, սրտացավ քաղաքացի և առաջնահերթ՝ հայրենասեր որդի։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ
Երկուշաբթի - շաբաթ՝ 11:00-17:00
Կիրակի՝ փակ
ՄՈՒՏՔ
Ընդհանուր տոմս՝ 1000 դրամ
ԷՔՍԿՈՒՐՍԻԱ
Գործում է անվճար աուդիոգիդի ծառայություն: