ԺԱՄԱՆՑ
Երազ այգին գտնվում է Երևանի Արաբկիր վարչական շրջանում։ Իր անունն այգին ստացել է մոտակայքում գտնվող և 1966-1996 թվականներին գործող Երևանի ավտոմոբիլային գործարանի «Երազ» (հապավում ռուսերենից՝ Ереванский автомобильный завод) անվանումից։ «Երազ» բառի բուն իմաստը արտացոլված է այգում կարգախոսում. «Այնտեղ, ուր երազանքներն իրականանում են»։Զբոսայգին ընդգրկում է մանկական խաղահրապարակ,ատրակցիոններ, բադերով մեծ լիճ, որտեղ կարելի է նավակ վարել, ռեստորաններ և սրճարաններ։
Այգու մուտքից ոչ հեռու տեղադրված է «Սիրտ» ինստալյացիան՝ բաբախող կարմիր սրտի տեսքով։
Երազ այգում կարելի է վայելել բնության շունչը, այստեղ անվտանգ է ու ապահով։ Այգում գործում է ամենամեծ բացօթյա բատուտը, հրաձգարան, բացօթյա և փակ սրճարաններ, ռեստորան, ատրակցիոններ և ժամանցի այլ տաղավարներ։
Տարվա բոլոր եղանակներին այգում մարդաշատ է: Ամռանն այգում անց են կացվում մի շարք փառատոններ և միջոցառումներ, նշվում են հայկական ավանդական տոները՝ Վարդավառը, Խաղողօրհնեքը, իսկ ամենափոքրիկ այցելուների համար կազմակերպվում է Չոչի մրցույթ:
Ձմռանը մայրաքաղաքի բնակիչների համար այգին աահովվում է հետաքրքիր և բազմաբովանդակ ժամանց: Այգին Լապլանդիայի նմանօրինակն է Հայաստանում և Անդրկովկասում: Այս նախաձեռնության շնորհիվ առաջին անգամ հնարավորություն է ընձեռվում ծանոթանալ Սանտա Կլաուսի, Միսիս Կլաուսի, էլֆերի և, իհարկե, Սանտայի եղջերուների հետ՝ Ռուդոլֆի գլխավորությամբ:
Այգում գործում է Երևանի ամենամեծ բացօթյա սահադաշտը՝ 1800 քմ., որը լիովին համապատասխանում է օլիմպիական չափանիշներին:
Թբիլիսյան խճուղի 1/8
+37498 740 330