ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Card image cap

Անաստասիա Դովգան


ՄԵՆԱՀԱՄԵՐԳ
Անաստասիա Դովգան (դաշնամուր)

Ծրագրում
Դմիտրի Շոստակովիչ - Սոնատ թիվ 1․ ստ․ 12
Յոզեֆ Հայդն - Սոնատ ռե մաժոր, Hob XVI:51
Ֆրեդերիկ Շոպեն - 12 էտյուդ, ստ․ 10

Անաստասիա Դովգանը ծնվել է 2004 թ., Մոսկվայում։ 2020 թվականից ուսանում է Ֆ․ Շոպենի անվ․ քոլեջում՝ Մոսկվայի կոնսերվատորիայի դոցենտ Տատիանա Տիտովայի դասարանում։
Երիտասարդ դաշնակահարուհին Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Չեխիայում, Իտալիայում անցկացված միջազգային մրցույթների դափնեկիր է։ Հանդիսանում է Դենիս Մացուևի «Նոր անուններ» հիմնադրամի կրթաթոշակառու։ 2021 թ. ելույթ է ունեցել Վլադիմիր Սպիվակովի մոսկովյան փառատոնի շրջանակներում, որպես մենակատար և սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ հանդես եկել մի շարք հեղինակավոր համերգասրահներում։
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Արշակունյաց պող., 28
+37411 570 570
2000 AMD